Պատրաստակամ եմ գնալ Ադրբեջան ու ստանձնել մեր...

ՀՀ Փաստաբանների պալատը որոշել է դիմել ՀՀ իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցների՝ հայ ռազմագերիներին ՀՀ փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Եթե ստանանք մուտքի թույլտվություն, սկսվելու է իրավական ճակատամարտ հանուն մեր տղերքի։

Միացել եմ նախաձեռնությանը և պատրաստակամ եմ գնալ Ադրբեջան ու ստանձնել մեր ռազմագերիների իրավունքների և շահերի պաշտպանությունը»,- գրել է Կոչուբաևը։