«Եթե խոսենք հիբրիդային պատերազմի կամ խոշոր պետությունների՝ փոքր պետությունների վրա ազդեցության մասին, հիմա տեսնում ենք, թե Թրամփը ինչպես է իր հարցերը լուծում․ մեկի ասածն իր դուրը չեկավ, մաքսատուրքեր է սահմանում։ Պատկերացրեք՝ Ռուսաստանը նման ոճ որդեգրի՝ աշխատելու այն տարածքների հետ, որոնք պատմականորեն համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի»։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
«Պատկերացեք՝ մեկը հիբրիդային պատերազմի մասին խոսի, կամ Ալեն Սիմոնյանը հերթական հիմարությունն ասի, Ռուսաստանը հայտարարի 200 տոկոս մաքսատուրք Հայաստանի համար։ Ի՞նչ ենք անելու։ Ռուսաստանն այս ընթացքում այնպիսի քաղաքականություն է վարել, որ մենք չենք էլ պատկերացնում, որ կարող է նման բան անել, բայց Ռուսաստանի լծակները մեր վրա նման քաղաքականությամբ ազդելու, հսկայական են։ Նման քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ, խնդիր է, որովհետև մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ տեղ չի արտահանվում»,–հավելեց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեք, որ 2019 թվականին վրացի մի լրագրող հեռուստատեսությամբ կոպիտ էր արտահայտվել Ռուսաստանի և ՌԴ նախագահի մասին, ինչից անմիջապես հետ Ռուսաստանը դադարեցրեց առևտուրը Վրաստանի հետ, չեղարկեց բոլոր չվերթները։
«Այդ լրագրողը աշխատանքից հեռացվեց, Վրաստանը ներողություն խնդրեց Ռուսաստանից։ Ժողվուրդը հասկացավ, թե ինչքան է Վրաստանի տնտեսությունը և իրենցից յուրաքանչյուրի բարեկեցությունը կախված Ռուսաստանից»,–նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն է վարում՝ տարբեր գործոններ հաշվի առնելով։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանի իշխանություններն ընտրություններին ընդառաջ շարունակելու են հակառուսական տրամադրություններ գեներացնել Հայաստանում՝ հույս ունենալով աջակցություն ստանալ Եվրոպայից։
«Իմիջիայլոց, դա նույն Եվրոպան է, որ Ուկրաինային խրախուխեց մտնել խորը պատերազմի մեջ և հիմա ի՞նչ։ 2022 թվականին ապրիլին Ստամբուլում բանակցությունների էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Եվրոպացիների ակտիվ մասնակցությամբ բանակցությունները ձախողվեցին և արդեն 4–րդ տարին է՝ պատերազմը շարունակվում է»,–հավելեց Քոչարյանը։



