«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթ...

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նրա փոխանցմամբ, խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի Հայկ Մամիջանյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ  խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները մասնակցեցին «Պատիվ ունեմ» դաշինքով։ Խմբակցությունը նորընտիր ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր։

Ընդդիմադիր մյուս խորհրդարանական ուժի՝ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝  ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։