«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները այցել...

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները «Գիտենք, կարող ենք, կանենք» կարգախոսի ներքո այցելեցին Շիրակի մարզի համայնքներ: Մարզի բնակիչները դաշինքի ներկայացուցիչների հետ կիսվեցին այն բոլոր խնդիրներով, որոնք վերացնելուց հետո շիրակցիների կյանքն էականորեն կբարելավվի: Մեր հայրենակիցներին մտահոգում է հատկապես ոռոգման ջրի պակասը, ճանապարհների անբարեկարգ վիճակը, թանկացումների ֆոնին ֆինանսական ծանր դրությունը և ահագնացող չափերի հասնող արտագաղթը: