«Մեզ մեղադրում էին նրանում, որ մենք պատերազմը չենք կանխարգելում և մեզ մեղադրում էին նրանում, որ մենք հողեր ենք հանձնում։ Այդ քննադատության մեջ էլ ընտրություն չկա, ի վերջո ի՞նչ էին ուզում, ուզում էին, որ պատերազմը կանխարգելվե՞ր, թե՞ ուզում էին, որ հողեր չհանձնվեր։ Իսկ հիմա մեզ ուրիշ բանում են մեղադրում, մեզ ասում են՝ ինչո՞ւ շուտ չհանձնեցիք հողեր, որ պատերազմը կանխարգելվի, ինչի՞ շուտ չհանձնեցին հողեր, որ պատերազմը ավելի շուտ կանգնի, պատերազմը ավելի շուտ չէր կարող կանգնել ուղղակի։ Այսինքն պատերազմը ավելի շուտ կարող էր կանգնել այն նույն պայմաններով, ինչ որ կանգնել է և մենք որոշել էինք պայքարել այնքան, որքան իմաստ ունի։ Մենք մեր ընտրությունը կատարել ենք և չեմ համարում, որ սխալ ընտրություն ենք կատարել, բայց այո, մենք մեր կառավարության շրջանում չենք կարողացել անել այն, որ այդ ընտրությունը երաշխավորվեր, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ 2.5 տարվա ընթացքում արվել է շատ բան, ինչի մասին դուք գիտեք, մասնավորապես զինված ուժերում բարեփոխումների մասին»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ընթացքում, որին մասնակցում են միայն իշխանական պատգամավորները։



