Պատերազմին չմասնակցելու համար Բաստրիկինն առաջ...

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է միգրանտներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից՝ ռազմական գործողությանը մասնակցելուց հրաժարվելու համար․ «Մինչ հատուկ ռազմական գործողություն է ընթանում, կարծում եմ, որ մենք պետք է նրանց ներգրավենք դրանում։ Եթե նրանք, որպես ՌԴ քաղաքացի, պատրաստ չեն կատարել իրենց ​​պարտքը, պետք է որոշում կայացնել նման անձանց քաղաքացիությունից զրկելու մասին»,- ընդգծել է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը։

Բաստրիկինն ավելի վաղ ասել էր, որ քաղաքացիության հետ մեկտեղ միգրանտները ստանում են նաև պարտականություններ, այդ թվում՝ բանակում ծառայելու պարտավորություն։