Պատերազմի օրերին սահմանամերձ գյուղերում սելֆի...

«Երբ ասում էք, որ օրենքը բերում են, որ հետո բերեն օլիգարխիկ տնտեսությամբ զբաղվեն, կխնդրեմ լավ մտածել Պարոն Պապոյան, թե ովքե՞ր են այդ օրենք բերողները, եթե երբևէ, ես ինձ թույլ եմ տվել նման գործընթացի մեջ լինել, ի տարբերություն ձեզ և շատերի, ապա այս խոսքը դուք կարող էիք ասել, իսկ եթե ոչ, ապա, չհամարձակվեք հաջորդ անգամ ձեզ  թույլ տաք, ինձ նմանատիպ գործընթացների մեջ ներառելու: Պատերազմի օրերին սահմանամերձ գյուղերում սելֆիներ անելը դեռ չի նշանակում, որ դրանց տեղերը գիտեք»։

Այս մասին այսօր մայիսի 25-ի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ սահմանամերձ գյուղերի տնտեսական աջակցություն տրամադրելու նախագածերի քննարկման ժամանակ։

Պատգամավորը հորդորեց գործընկերին, որ սահմանամերձ գյուղերում խնդիրներ տեսնելու դեպքում կարելի է բարձրաձայնել և ասել, որ կա խնդիր և ոչ՛ թե մեղադրել իրեն, որ օրենքը բերել է նրա համար, որպեսզի հետո գնա և օլիգարխիկ տնտեսություններ հիմնի այնտեղ։