Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն:
«Մենք հայտարարեցինք սեպտեմբերի ![]()
-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ԱՌԱՋԻՆ հատուցումների մեկնարկը:
Նշենք, որ հատուցումները ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ բնույթ են կրում և չեն սահմանափակվում նոյեմբերի 6-ին հատուցում տրամադրված 10 ընտանիքներով:
Մենք սատար ենք կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին առանց որևէ խտրականությունների: Գործընթացը կարող է ժամանակ պահանջել՝ պայմանավորված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ»:



