Պատահական չէր առաջինը «Թուրան» գործակալությու...

Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրել է.

«Արդեն պաշտոնապես հաստատվեց օգոստոսի 7-8-ին Վաշինգտոնում սպասվող երկկողմ՝ Թրամփ-Փաշինյան և եռակողմ՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման լուրը, ինչի առաջին արտահոսքը եղավ Պետդեպում հավատարմագրված թղթակցից, որը «Թուրան» գործակալությունից է:

Պատահական չէր առաջինը «Թուրան» գործակալությունից սրա մասին լսելը, քանզի այս ամենն արվում է Մեծ Թուրանի համար, որի նպատակը Ռուսաստանին և Իրանին ճնշելն է:

«Խաղաղության ասպետ» Դոնալդ Թրամփը սրանով փորձում է ցույց տալ Ամերիկայի հեգեմոն դերն աշխարհում՝ կոնֆլիկտներ հրահրելով և լուծելով, և ուժեղացնում է իր ծայրահեղ դաշնակցին Թուրքիային՝ վերաձևվելով Մեծ Թուրանի:
Մեծ Թուրանի համար աշխատող ՀՀ իշխանություններն այս ամենի համատեքստում են հալածում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, պատժում Հայկականության համար խոսողներին և գործողներին՝ արտոնություններ տալով թուրքականության համար գործողներին»: