
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
Կոչուբաևի պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշել է բավարարել Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Կոչուբաևը բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել էր հոկտեմբերի 16-ին։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):