«Փաստ». Պլանավորվա՞ծ, թե հանպատրաստից այց. Նի...

«Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչա­պետի գլխավորած պատվիրակությունը մեկ­նում է Վիետնամ: «Փաստ» թերթի տեղեկու­թյուններով, այս այցը բավականին հապշ­տապ ու հանպատրաստից է եղել: 

Ուշագրավ է, որ դեռևս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս իր հավա­տարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին:

Այսինք՝ ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրե­րը, այսինքն՝ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի ներկայացուցիչ: 

Դիվանագիտական կորպուսի փորձառու մեր զրուցակիցը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, թե նման վիճակն անհասկանալի է, քանզի կարելի էր մի 10 օր սպասել, մինչև նոր դես­պանը հավատարմագրերը կհանձներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: