Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գեներալ...

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի՝ կալանքի տակ մնալու վերաբերյալ հարցին։ 

«Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված»,- նշել է Տոնոյանը։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ պաշտպանության նախարարը նշել է․ «Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ ինձ համար եւ բոլոր երկրապահների համար»։