Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Հարցին, թե դրանցից քանի՞սն են համարվել հարգելի, ՍԴ–ից պատասխանեցին, որ այդ նիստերով մասնակցության անհնարինության հարց չի եղել։
«Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց»,–ասված է պատասխանում։



