Պաշտոնիայի կինը ապրում է կառավարական ամառանոց...

Հայաստանում հաճախ կարելի է լսել տարբեր կալիբրի գործիչների, ովքեր պնդում են, որ մեզ տանում են դեպի փչացած Արևմուտք, որտեղ մեր բարոյական հասարակությունը կապականվի։

Իսկ իրականություն այն է, որ մեր Արևմուտք գնալու դեպքում դեռ մի բան էլ մենք ենք բարոյալքելու նրանց հասարակությունը, եթե իհարկե պահպանենք այն որակները կամ ավելի շուտ դրանց բացակայությունը որ ունենք։

ԱՄՆ նախագահներից մեկի հետ կապված մի սկանդալ կա, որը շատ սահուն կերպով ցույց է տալիս մեր և իրենց հասարակությունների բարոյական արժեքների տարբերությունը։ Խոսքը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և նախագահականում պրակտիկա անցնող Մոնիկա Լևինսկու սիրային կապի մասին է, որը գործը հասցրեց նախագահին անվստահություն հայտնելու գործընթացի սկզբի։ Հարցը քննարկվել է Սենատում և հանրությունը բաց թափանցիկ քննարկման է ականատեսը եղել։

1995 թվականին Մոնիկա Լևինսկին որպես դիպլոմավորված մասնագետ, աշխատանքի է ընդունվել Սպիտակ տանը։ Մոնիկան սեռական հարաբերություն է ունեցել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ, որը տևել է 1995 թվականի նոյեմբերից մինչև 1997 թվականի մարտը (ընդհանուր առմամբ, ինչպես պնդում է Մոնիկան սեքսի 9 դեպք է եղել) ։ Այնուհետև նա Սպիտակ տունը թողել է Պենտագոնում աշխատելու համար և դադարել է շփվել նախագահի հետ։ Այս պատմության մասին Մոնիկան հայտնել է պաշտպանության բաժնի աշխատակից Լինդա Թրիփին, որը գաղտնի պահել է հեռախոսազրույցների ձայնագրությունները։ 1998 թվականի հունվարին հետաքննությանը ձեռնամուխ է եղել Քենեթ Սթարը, որը հետաքննում էր բազմաթիվ այլ քաղաքական սկանդալներ։ Սկանդալի մասին հաղորդումները հայտնվել են 1998 թվականի հունվարի 17-ին՝ ինտերնետային կայքերում, 1998 թվականի հունվարի 21-ին՝ Վաշինգտոն Փոստ թերթում։ Այս պատմությունը ինչպես արդեն ասեցինք մեծ հարված էր ԱՄՆ նախագահի հեղինակությանը և ամերիկյան հասարակությունը չներեց նրան։

Իսկ ահա Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյան (անունը չենք գրում, քանի որ սպանված արդարադատության պայմաններում կորցնելու ենք միայն մենք) սիրային կապի մեջ է մտնում քարտուղարուհու հետ, ընդ որում քարտուղարուհին իր մանկության ընկերոջ դուստրն է։ Հետո նրանք ապրում են, որպես ամուսիններ։ Պաշտոնիայի պաշտոնական կինը ապրում է կառավարական ամառանոցներից մեկում, իսկ պաշտոնյան սիրուհու հետ այլ վայրում։ Պաշտոնյան և սիրուհին ունենում են երեխա։ Սրա մասին գիտեն գրեթե բոլորը։ Բոլորը համերաշխ են այս հակաբարոյական վարքին, իսկ ով համերաշխ չէ, գործում է շառից փորձանքից հեռու տրամաբանության շրջանակում։

Ահա այս որակի հասարակության ներակայցուցիչները կարծում են, որ իրենց տանում են Արևմուտք, որ փչացնեն։

Ձյուն գար գլխներիդ։ Այսպես կարձագանքին Շամշադինում։