Երկօրյա պաշտոնական այցով մայիսի 19-ի երեկոյան Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: