Պատկերացնելու համար, թե որքան բարդ ու ծանր վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը, բավական է դիտարկել մի քանի փաստ՝ ցավակցականը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ երեկ չինական նինձայի շորերով հանդես եկող ենթադրաբար ոստիկանների առկայությունը ցուցարարներ ցրելիս։ Ժողովրդի լեզվով ասած՝ դեռ երեկ իրեն «ժող ջանի» վարչապետ համարող անձը հիմա նախ ցավակցում է մեկին ում հանդեպ եղել է անարդարացի՝ թեկուզ եւ մարդկային առումով եւ ապա, հայտնվել է մի այնպիսի վիճակում, երբ նույնիսկ արդեն հասկանալի չէ, նրան իր իսկ «ժող ջանից» պաշտպանողները ոստիկաններն են թե տարբեր օլիգարխների ենթակայության տակ գործող խմբերը, ինչպես գրում են բազմաթիվ լրատվամիջոցներ։ Սա այլ խոսք չունի, քան գահավիժում՝ բոլոր իմաստներով՝ եւ քաղաքական, եւ ռեյգինգային եւ մարդկային-բարոյական։ Նույնիսկ եթե նա շարունակի մնալ վարչապետի աթոռին եւ ամեն օր նոր նախարար փոխի, միեւնույնն է, նա արդեն սպառված է եւ պատմության մեջ արձանագրված՝ Վասակ Սյունու, Վեստ Սարգսի, Պետրոս Գետադարձի եւ այլ դավաճանների կողքին։



