Փաշինյանը շարունակում է երկկողմ հանդիպումներ...

 Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: 

Նախ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Փաշինյանին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը:   

Այնուհետև տեղի է ունեցել միջոցառման բացման և մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:   

Միջոցառման շրջանակում Փաշինյանը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ այլ երկրների գործընկերների հետ: