Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքի երկարաձգումն արտացոլում է Փաշինյանի վարչակազմի անկայունությունն ու վախը։ Նրանք պարզապես ցանկանում են սահմանափակել Սամվելի հնարավորությունը դուրս գալ փողոց, հանդիպել իր ապագա ընտրողների հետ, Հայաստանին տալ այն հույսը, որի կարիքը երկիրն այս պահին զգում է։ Այս մասին Facebook–իր էջում հայտարարել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա հիշեցնում է, որ իրավապահներն ի աջակցություն Սամվել Կարապետյանի հրավիրած հավաքի 15 մասնակցի են ձերբակալել, դրանից առաջ խուզարկություններ էին կատարել կուսակցության 14-15 անդամների, համակիրների տներում։
«Եկեք, նաև հստակ արձանագրենք, որ ընդդիմության առաջնորդը չի կարող նախընտրական քարոզարշավ իրականացնել ևս 90 օր, ինչը մեկուսացնում է նրան պայքարից, թեև բարեբախտաբար նրա անունից բազմաթիվ նվիրյալ մարդիկ ու համակիրներ կշարունակեն քարոզչությունը։ Եվ այս ամենը Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանության համար։ Եկեղեցու, որը պարոն Փաշինյանը փորձում է փոխել՝ հեռացնելով կաթողիկոսին և ըստ էության, իրեն նշանակելով եկեղեցու առաքյալի դերում»,-նշում է փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում



