Փաշինյանը փոխնախարարին ազատել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Հովնանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Հովնանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: