Փաշինյանը պնդում է, որ Պուտինը անտեղյակ է Արց...

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ցայտնոտային գործունեությունը։  Այս անգամ Փաշինյանը նենգափոխել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։ Շուշիի վերաբերյալ իր և Պուտինի քննարկման մասին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»։

Ստացվում է, ըստ Փաշինյանի Ռուսաստանի նման գերտերության ղեկավարը տեղյակ չէ մի կոնֆլիկտի նրբություններից, որի կարգավորման միջնորդն է հանդիսանում։ Պուտինի դեպքում հատկապես տրամաբանական չէ սա, քանի որ նա առնվազն 20 տարի անձմաբ է զբաղվում Արցախի խնդրով ու դժվար է պատկերացնել, որ նա կարող է որոշ նրբություններ լսել մարդուց, ով բանակցությունների պատմությանը տեղեկանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունների պատմությանը ծանոթանում է Ալիևի միջոցով։

Եթե այս ամենին գումարեն այն, որ նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահն արդեն իսկ խոսել է իր և Փաշինյանի Շուշիին առնչվող քննարկման մասին, ապա լիարժեք ակնառու է  դառնում, որ Փաշինյանը կրկին ստում է։ Իսկ Պուտինն այդ քննարկման մասին ասել էր․ «Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։

Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու և ոչ թե զինվորականներ»։

Ինչպես նկատելի է, ՌԴ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ իր համար անհասկանալի է Փաշինյանի անհամաձայնության պատճառը։ Ստացվում է Փաշինյանը հերթական անգամ կեղծիքի է դիմում, բայց այս անգամ կեղծում է Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերը և սա ամենայն հավանականությամբ իր համար հեշտ մարսվող կեղծիքներից չի լինելու։