Փաշինյանը Մոսկվայում բողոքեց ՀԱՊԿ-ից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ նշել է, որ ՀՀ այդքան էլ գոհ չէ կառուսյցի արաձագանքից՝ ճգնաժամային իրավիճակների հետ կապված:

«Անցյալ տարի, հենց այս օրերին, Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ- ին, բայց, ցավոք, մենք չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը», - մասնավորապես նշել է Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ որոշ անդամների պահվածքն «այնքան էլ չի ուրախացրել Հայաստանին»: