ՀՀ վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ կարող են վերականգնել հին ավանդույթները, չի ստացվելու, քանի որ ապագա համաներումները ընտրակաշառքի գործերի վրա տարածվելու են: Փաշինյանը մանրամասնեց․ «Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, որոնց անձանց շրջանակը պարզված է, նրանց նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում, որոնց մասին նրանք չեն կռահում: Կարող եք հանգիստ լինել, որ անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկվեն»։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ իշխանությունը և ընդդիմության մի հատվածը իրար չեն կասկածում ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ այս հարցում իրենք համագործակցելու սահմանափակում չունեն: «Եթե այս փոխվստահության մթնոլորտը պահենք, վստահ եղեք՝ որևէ այդպիսի մեխանիզմ չի կարող գործել: Կոչ եմ անում հրապարակային համագործակցել այս հարցում և արդյունքներ արձանագրել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:



