Փաշինյանը «գող փիսոյի» նման մտավ Գյումրի, իսկ...

2018-20 թթ Փաշինյանը բազմաթիվ անգամներ է այցելել Գյումրի։ Գյումրիում միտինգ է անցկացրել։ Գյումրեցիները աջակցել են Նիկոլին։ Գյումրին Նիկոլի հեղափոխության յուրօրինակ սիմվոլն էր դարձել։ Բայց, այսօր արդեն Փաշինյանը «գող փիսոյի» նման վախվորած, գրեթե գաղտագողի է գնում Գյումրի։

Հանդիպում է ունենում փակ ռեժիմով։ Խուսափում է լրագրողներից, վախենում է բոլորից, նույնիսկ՝ իրեն աջակցող միայնակ կնոջից, եւ հորդորում Նաիրի Սարգսյանի հեռախոսահամարը վերցնել, ու ուղիղ չի շփվում իր քաղաքացու, իր ընտրողի, Հայաստանի երեք միլիոն վարչապետներից մեկի հետ, ում մեծ հաշվով այնպես է «քցել», դավաճանել ու վնաս տվել, որչափ նույնիսկ Օսմանյան Աբդուլ Համիդ սուլթանը չի կարողացել։

Իսկ կար ժամանակ, որ Նիկոլ-Աննա զույգի հետ գյումրեցիները սիրով սելֆի էին անում, հարգում էին, պատվում։ Երկու տարում ահա այսպիսի կտրուկ շրջադարձ։

Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցը մեկ այլ ուշագրավ դրվագով էլ է աչքի ընկել։ Հավաքված մարդիկ թույլ չեն տվել, որպեսզի «Ազատություն» ռադիոկայանի տեղի լրագրողը նկարահանում իրականացնի։ Բավական սուր խոսքերով եւ նախատինքով պահանջել են, որպեսզի «Նիկոլի «Ազատության» լրագրողը» իրենցից հեռու մնա, նկարահանում չանի։

Սա այն դեպքում, երբ «Ազատության» տեղի լրագրողը Գյումրիում գործող երկարամյա լրագրողներից է եւ բազմաթիվ անգամներ է քաղաքի հիմնախնդիրները լուսաբանել եւ վեր հանել։ Գյումրեցիներին կարելի է հասկանալ՝ զայրույթը, հակակրանքը պարտության սիմվոլ Նիկոլի հանդեպ հասել է առավելագույնի եւ «թացն» էլ «չորի» հետ կարող է այրվել գնալ։