
«Հրապարակը» գրում է ․
Երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի` օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական:
Այդ իսկ պատճառով դավաճանում է նա կնոջը թե չէ՝ շատ կարևոր է պարզել։ Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասեք՝ սա ի՞նչ բամբասանք է, ինչու՞ է լրատվամիջոցը իրեն իրավունք վերապահում նման անհիմն և մերկապարանոց հայտարարություններ անել։ Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց, եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել: Հիմա համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք տիկին Հակոբյանին, նա անգամ զանգել է տվել Ձեր խոսնակին ու պրոտոկոլի միջոցով փոխանցել, որ վարչապետի կողքին քայլելու իրավունք ունի միայն առաջին տիկինը, իսկ խոսնակը անգամ եթե հետը քնում է, պետք է միջոցառումների ժամանակ պատշաճ հեռավորությամբ քայլի՝ իր տեղը իմանալով:
Հետո էլ՝ ըստ օդից կախված լուրերի՝ խոսնակի կողմից պահանջը չկատարելու համար ամեն ինչ արել է, որ իր ամուսինը աշխատանքից ազատի վերջինին: Մեզ այս տեղեկատվությունը հետաքրքիր է միայն վարչապետի անձի բարոյական որակների մասին կարծիք ձևավորելու համար:
Մենք՝ իր ընտրողները, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից ամուսնական հավատարմության խախտման վերաբերյալ։
Լռել կամ ստել, նշանակում է յուր անձին դուրս դնել բարոյական նորմերից։