«Թուրքիան շատ ուղղակի աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, և չեմ կարծում, որ դա իրենց նախաձեռնությունն է: Այդ նախաձեռնությունը գալիս է Հայաստանից, որովհետև այստեղից պատվիրակությունները գնում են այնտեղ և ասում են՝ «մենք այս արևմտյան գիծն ենք բռնել և Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մեր դեմ սկսելու»: Նույնն է, ինչ անում էր Սահակաշվիլին, ես լավ եմ հիշում, իմ ժամանակ է եղել, նույնն է՝ սրում էր հարաբերությունները, հետո վազում Միացյալ Նահանգներ աջակցություն խնդրելու համար: Նույն մոդելն է: Դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկը մտնել, թե դու փորձում ես այդ հարաբերությունների, այսպես ասենք, ոչ խաչման կետում փնտրել այն քայլերը, որոնք քեզ բերում են ոչ թե բախման կետ, այլ այնտեղ, որտեղ համընկնում են շահեր: Մենք այդպես էինք վարում և դրա անունը դրել ենք կոմպլեմենտար քաղաքականություն: Հիմա Հայաստանը անում է ճիշտ հակառակը: Սրի հարաբերությունները և փորձի դրա դիմաց ինչ-որ բան պոկել Արևմուտքից: Եվ սա լինելու է»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



