Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքը, Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետն առողջություն և հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին և բարգավաճում ու առաջընթաց՝ բարեկամ հայ ժողովրդին:
Զրույցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է բարեկամական և սերտ գործընկերային հարաբերությունները Վրաստանի և Հայաստանի միջև: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել սերտ հարաբերությունները:
Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում: