Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջան...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ հարցով շփումները: