Փաշինյանն անդրադարձել է Պուտինի հետ հանդիպման...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIPP նախագծին և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: