Փաշինյանի տապալումը մոտ է. ձմռանը աղետի առաջ...

Ընտրությունների արդյունքներն այլևս փաստ են: Հայաստանի հանրության մեծամասնությունը ընտրեց աղետի ճանապարհը և չի պատրաստվում վարկյան անգամ մտահոգվել այն ընտրությամբ որը կատարել է:

Ընտրությունների արդյուքններն անակնկալ էին նաև ընդդիմության համար, բայց փաստն արդեն արձանագրված է և հիմա պետք է պայքարի նոր մարտավարություն ընտրել: 

Առաջինը քայլը, որ պետք է անեն ընդդիմադիրները՝ դա հասկանալն է, թե ինչու՞ է հանրության մեծամասնությունը ընտրում կործանման ճանապարհը, ինչու՞ մարդկանց չի հետաքրքրում այն, որ Փաշինյանը ստախոս է, ապիկար կառավարիչ է և պատուհաս է պետական համակարգի համար: Երբ այս ամենը հասկանալի լինի՝ հնարավոր կլինի նաև կոնկրետ քայլեր պլանավորել:

Կարևոր է նաև, որ ընդդիմադիրները ինչ որ ընթացք հանդարտության մարտավարութուն վերցնեն: Փորձեն աղմուկ չբարձրացնել ամեն հարցից ու թույլ տալ, որպեսզի Փաշինյանն ու իր թիմը  դեմ առ դեմ միայնակ մնան իրենց հավատացողների հետ:

Մի բան ակնհայտ է՝ Փաշինյանը տապալված է անգամ 53 տոկոս հավաքելով: Եթե 2018-ին իր թիմում կային մի քանի մասնագետներ, ապա հիմա մնացել են միայն նրանք, ովքեր հարմարվել են դավաճանությանը, իսկ այդ մարդիկ սովորաբար ցածր որակավորում ունեցող, որոշ դեպքերում ընդհանրապես մասնագետներ չեն: Հիմա միայն պատկերացնել կարելի է, թե ինչ արագությամբ է տապալվելու այս կառավարությունը, եթե նրանց թողնեն միայնակ: Չպետք է առիթ տալ, որպեսզի Փաշինյանը կարողանա կրկին խաղարկել նախկինների, իրեն խանգարելու կամ պետական ապարատի աբոտաժի միֆերը:

Առաջիկա ձմռանն արդեն ականատեսն ենք լինելու աղետալի իրավիճակի: Ընդդիմությունը մինչ այդ կարող է հանգիստ, առանց ավելորդ էմոցիոնալ ֆոնի կապ պահել իր ընտրողների և հանրության մյուս հատվածների հետ: Ու երբ Փաշինյանի մերկությունը տեսանելի լինի, անգամ, իրենց հավատացող վերջին զոմբիի համար, ապա շանս կլինի մաքրել երկիրը աղետալի այս թիմից ու հետևանքներից: