
«Փաշինյանին թվում է, թե վեց-յոթ տարի առաջվա կարգավիճակում է, որ մարդիկ հալած յուղի տեղ էին ընդունում իր բոլոր ասածները։ Ինքը շատ լավ հասկանում է, որ այդ իրավիճակը փոխվել է, բայց իրեն թվում է, թե միակ իր հաղթական արգումենտը այն է, որ բոլորին սևացնի, բոլոր մեղքերը բարդի իր նախկինների վրա և դրանով խուսափի իր անձնական պատասխանատվությունից, բայց հայ ժողովուրդը արդեն յոթ տարի ապրում է իր օրոք և ձևավորվել են դժգոհություններ, որոնք բացարձակապես կապ չունեն նախկինների հետ, բացարձակապես։ Ինքը այդ հեքիաթները, որ պատմում է, իբր թե նախկին իշխանությունները անկախությունն են մեր սակարկել կամ անկախության հաշվին են ինչ-որ գործողություններ արել, պետական պետությունն են փլուզել, մի մարդ է ասում, որ անկախությունից բան չի թողել, պետությունն այսօր հարվածների տակ է ամեն կողմից, մի վիճակ է եղել մինչև 18 թվականը, երբ հայկական վերահսկողության տակ եղել է 42000 քառակուսի կիլոմետր տարածք, դա փաստ է։ Հիմա մեր 29743-ը, որը ինքը հայտարարում է, դա էլ չունենք»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։