Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի...

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է․

«Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։

Հորդոդում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով։