ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը շարունակում է մնալ գործող իշխանությունների թիրախում: Վանեցյանի դեմ հավաքված ցուցմունքները կարծեք անքան էլ ազդեցիկ չեն ու հիմա պարզ է, որ նրա դեմ քրեական գործ հարուցելը կարող է հաջողությամբ չպսակվել։
Վանեցյանի դեմ պայքարի ուղղությունը փոխվել է։ Հիմա իշխանությունները փորձում են Վանեցյանին զրկել նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից: Պատահական չէր, որ երեկ երբ Վանեցյանը հայտարարեց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի անունը, վարչապետ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Վանեցյանը իրավունք չուներ նման որոշում կայացնելու: Ավելի ուշ Վանեցյանի որոշման դեմ հայտարարություն արեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով ՀՖՖ գործկոմի անդամ է։
Հասկանալի է, որ վարչապետի խորհրդականի և նախարարի խնդիրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը չէր: Սա Վանեցյանի դեմ նոր արշավի սկզբի ազդանշանն էր: Հիմա ըստ ամենայնի իշխանություններն անելու են ամեն բա, որպեսզի Վանեցյանը այս պաշտոնին ևս հրաժեշտ տա:



