Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վայրը չպետք է սահմանափակվի Բրյուսելով։
«Որևէ տեղեկություն չկա այն մասին, թե որտեղ է լինելու նոր հանդիպումը, բայց մենք չենք սահմանափակվում Բրյուսելով։ Մենք պատրաստ ենք ցանկացած բովանդակալից քննարկման»,- ասաց Սիմոնյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում։



