Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում...

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։

Սրանք երբեք չեն ուղղվի…»։

Հիշեցնենք՝ Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի  իրավահաջորդի ներկայացուցիչն է։