Փաշինյան. Սահմանային իրավիճակը լարված է եւ պա...

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է եւ պայթունավտանգ:
«Տեղեր կան, որ արդեն մեկ շաբաթից ավելի հայ եւ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դեմ դիմաց կանգնած են եւ այդ հատվածներում լարումը մեծանում է, լինում են միջադեպեր»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «մեր զինված ուժերը շատ ուժեղ ճնշման տակ են»:

«Ճնշումը հետեւյալն է, թե ինչո՞ւ հակաահաբեկչական գործողություններ չեն անում»,- նշել է նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ Գեղարքունիքի մարզից Երեւան վերադառնալիս: