Փաշազադեն հերթական հերյուրանքն է հնչեցրել Հայ...

«Ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունները ջանքեր են գործադրում կառուցողական համագործակցության մթնոլորտում խաղաղություն կառուցելու համար, Հայ եկեղեցին և սփյուռքը բոլոր ուժերով ապակառուցողական քարոզչություն են իրականացնում՝ այդ գործընթացը խափանելու համար»։

Վերոնշյալ հերյուրանքները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է այսպես կոչված Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

«Մենք տեսնում ենք, որ մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման»,- շարունակել է Փաշազադեն։

Բացի դրանից, նա փորձել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և յուրացումը որպես վերականգնողական աշխատանք ներկայացնել։