Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրները և Հարավային Կորեան ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է կազմակերպության քարտուղարությունը։
«ՊԾԱՊՀԽ-ի գլխավոր քարտուղար նորին գերազանցություն Ջասիմ Մոհամմեդ ալ Բուդայվին հայտարարել է, որ ՊԾԱՊՀԽ-ի և Հարավային Կորեայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը պատմական քայլ է ծոցի երկրների տնտեսական ինտեգրման և երկու կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ճանապարհին», - ասված է կազմակերպության քարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հստակեցվում է, որ ՊԾԱՊՀԽ-ն և Հարավային Կորեան ստորագրել են համատեղ կոմյունիկե բանակցություններն ավարտելու և ազատ առևտրի համաձայնության հասնելու վերաբերյալ։ Ալ Բուդայվիի խոսքով՝ կողմերն անցկացրել են խորհրդակցությունների հինգ փուլ։ Փաստաթուղթը բաղկացած է 18 գլուխներից և, մասնավորապես, վերաբերում է թվային առևտրին, ապրանքների և ծառայությունների առևտրին, սահմանում է պետական գնումների կարգը, ինչպես նաև մաքսային ընթացակարգերը: