Կա մի երևույթ, որը կոչվում է ռացիոնալիզացիա․ դա ցանկացած անտրամաբանական բան տրամաբանական փաստարկներով հիմնավորելու տենդենցն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Օրինակ, խոսք կա, ասում են՝ աշխարհի բոլոր դժբախտությունների հեղինակը կանայք են, որովհետև կանայք են տխմարների ծննդաբերել: Հիմա պատասխանը մոտավորապես այդ տրամաբանության մեջ է, չէ՞, կանայք են ծննդաբերել, ուրեմն կանայք են մեղավոր: Ասում է՝ Նիկոլ Փաշինյանը տրամաբանական եզրակացության է եկել: Չէ, տիկին Կյուրեղյանի հարցը շատ ավելի պարզ էր, ասում էր՝ դուք այդ տվյալները ունե՞ք, թե չէ։ Նստենք տրամաբանություն քննարկենք այստեղ իրար հետ, տրամաբանականությունը շատ սուբյեկտիվ հասկացողություն է:
Կամ ասում է՝ եթե գա «Հայաստան» դաշինքը, կլինի պատերազմ։ Այդ ինչի՞ց ելնելով եք ասում, միգուցե հետ գնաք նայե՞ք, թե պատերազմ ով բերեց, ինչպես եղավ, ինչ դիրքորոշում ուներ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը, հեղափոխության ժամանակ և մինչև 20 թվականը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



