Պարեկները բացահայտել են մայրաքաղաքում 40 ավտո...

Հոկտեմբերի 13-ի գիշերը պարեկները   նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով նրանց՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։

«ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են,  որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն, այնուհետև մեքենաների վրա թողնելով տելեգրամյան ալիքների հասցեներ՝ գողացված մասերի տեղը հայտնելու համար մեքենայատերերից գումար են պահանջել:

Անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է 15 թուղթ՝ տելեգրամյան ալիքի հասցեով։