Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգեւո...

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է այն որոշումը, որով լուծարել է Զինված ուժերում հոգեւոր առաջնորդությունը։

«Փետրվարի 1–ից դադարեցնել ՀՀ Զինված ուժերի Հոգեւոր ծառայության առաջնորդի եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից հոգեւոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում»,– ասվում է որոշման մեջ։

Պապիկյանը նաեւ ԳՇ պետին հանձնարարել է 3–օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ԶՈՒ–ում հոգեւոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայր» ու «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի եւ գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոններ ստեղծելու վերաբերյալ, որոնք զբաղեցնելու համար պարտադիր պայման է հանդիսանալու հոգեւոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։