Պահպանելու ենք մեր հայրերի և մայրերի նամուսը․...

Ազգային ժողովի դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

Ակցիան կազմակերպել է Հայկական Արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը նաև ստորագրահավաք է սկսել կոնվենցիան արգելելու համար:

Ակցիաի ընդացքում ելույթ ունեցավ նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և հայտարարեց․ «Մենք նրանց նման անինքնասեր և անսկզբունք չենք ապրելու, մեր ծնողներին չենք լքելու, չենք նետելու ծերանոցներ, մեր զավակներին 18 տարեկանը լրանալուն պես դուրս չենք վռնդելու հայրական օջախից: Մենք սիրելու ենք մեր ընտանիքը, մեր հայրենիքը, մեր սրբությունները, մեր արդար արժեքները: Իսկ եթե Հայաստանում մոլորված անհայրենիք և անսուրբ փոքրամասնություն քաղաքացիության իրավունքը վեր է դասում ազգային հազարամյա արժեքներից, եթե այդ անհասկանալի պատկանալության տեր փոքրամասնությունը մեզ համարում է տգետ և հետադիմական ապա այդ փոքրամասնությանը մենք կբացատրենք, որ մենք ապրելու ենք մեր հայեցի կյանքը կամ չենք ապրելու»:

Չախալյանը ասաց, որ իրենք երդվելու ենք, որ հավատարիմ են մնալու սրբություններին․ «Եկել ենք այստեղ երդվենք, որ հավատարիմ ենք լինելու մեր ծնողների սրբություններին, որ պահպանելու ենք մեր հայրերի և մայրերի նամուսը, որ թույլ չենք տալու այլասերվածներին իշխել մեր հասարակությունում, որ թույլ չենք տալու ոչ մեկին անպատվելու մեր եկեղեցին, մեր ընտանիքը, պետական արդարությունը, մեր հազարամյա բարքերը»: