
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջի տեսանյութի միջոցով ուղերձ կոչ է հղել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և պահանջով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Կոչս վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ես կցանականայի նա դադարեցնի իր հացադուլը: Սա միայն իմ ցանկությունը չէ, իր շրջապատից տարբեր մարդիկ դիմել են իրեն այս հարցով: Եթե նա շարունակի հացադուլը, կյանքը լրջորեն վտանգված կլինի:
Այս կոչը Ռուբենին չէի անի եթե չլիներ իմ պահանջը կամ իմ համոզմունքը իմ պահանջի ճշմարտության մեջ: Իմ պահանջը այն է, որ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան: Սա օրինական պահանջն է, սա նվազագույնն է, որ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կարող է անել: Այսօր այդ տղաների Հայաստան վերադառնալու հարցը, դրա բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է»,- ասաց նա: