Օգոստոսի 16-29-ը փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայ...
Լոռու մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 16֊29֊ը շինաշխատանքների իրականացման պատճառով փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը։
 
«Որպես շրջանցիկ ճանապարհ ուղևորների համար կարող է ծառայել Վանաձոր֊Ստեփանավան֊Օձուն֊Ալավերդի ճանապարհահատվածը։ Անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում։