![Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճ...](/imgs/posts/medium/2025/02/f51d73f.jpeg)
Երևան քաղաքում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։