
Իշխանությունները, պարզվում է, կարող են ոչ միայն գաղտնի կերպով կրկնապատկել նախարար-փոխնախարարների աշխատավարձները, կամ գատնի «սվոյ» լրագրողներին ուղարկել Ադրբեջան փոխանակման ծրագրով, այլ նաեւ կարող են գաղտնի կերպով նվեր ստանալ կամազներ, ու կյանքի գնով թաքցնել դա։
Առհասարակ մի քիչ շատ է գաղտնին ու թաքունը ներկայիս իշխանությունների մոտ։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր բավական լուրջ մեղադրանք ներկայացրեց գործող քաղաքային իշխանություններին, գլխավորությամբ Հայկ Մարությանի, որ վերջինս չի բացահայտում, որ նվեր է ստացել 20 կամազ մեքենա գործարար Սամվել Ալեքսանյանից։ Իհարկե, նվեր ստանալ կարող է, սակայն հարց է, թե ինչու է գաղտնի պահվում ավելի քան 1,200 հազար դոլարի հասնող նվերը։
Հարցը կրկնում ենք նվերի փաստը չէ, այլ գինը եւ գնով պայմանավորված՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Հայաստանն այն բարեկեցության երկիրը չէ, որ 1,2 միլիոն դոլարի նվերը կարելի լինի համարել շարքային նվիրատվություն։ Ուրեմն եւ հարց է առաջանում՝ ինչի դիմաց է այդ նվերները ստացել Երեւանի քաղաքապետարանը եւ ինչու այդքան կարճ հիշողությամբ է գործում, երբ ամիսներ առաջ կարող էր քննադատել նախկիններին հատուկ գործելաոճը, իսկ այսօր ինքն է այդ գործելաոճով շարունակում։ Սա արդեն մի փոքր չափն անց է։
Ու այստեղ այլեւս չի օգնի Հայկ Մարությանի չքմեղանքը, թե քաղաքացիները ամեն բան գիտեն։ Ինչ գիտեն քաղաքացիները՝ ոչինչ էլ չգիտեն, որովհետեւ ինքը, որպես քաղաքապետ եւ իր ղեկավարած քաղաքային իշխանությունը բավարար թափանցիկ ու հաշվետվողական չէ նույն քաղաքացիների առաջ։
Հետաքրքիր է, թե Մարության Հայկի համար այնքան սիրելի Չեխիայում արդյոք նման գործելաոճը կողջունվեր, թե արդեն իրավապահները գործ հարուցած կլինեին։
Իշխանությունները, պարզվում է, կարող են ոչ միայն գաղտնի կերպով կրկնապատկել նախարար-փոխնախարարների աշխատավարձները, կամ գատնի «սվոյ» լրագրողներին ուղարկել Ադրբեջան փոխանակման ծրագրով, այլ նաեւ կարող են գաղտնի կերպով նվեր ստանալ կամազներ, ու կյանքի գնով թաքցնել դա։ Առհասարակ մի քիչ շատ է գաղտնին ու թաքունը ներկայիս իշխանությունների մոտ։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր բավական լուրջ մեղադրանք ներկայացրեց գործող քաղաքային իշխանություններին, գլխավորությամբ Հայկ Մարությանի, որ վերջինս չի բացահայտում, որ նվեր է ստացել 20 կամազ մեքենա գործարար Սամվել Ալեքսանյանից։ Իհարկե, նվեր ստանալ կարող է, սակայն հարց է, թե ինչու է գաղտնի պահվում ավելի քան 1,200 հազար դոլարի հասնող նվերը։ Հարցը կրկնում ենք նվերի փաստը չէ, այլ գինը եւ գնով պայմանավորված՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Հայաստանն այն բարեկեցության երկիրը չէ, որ 1,2 միլիոն դոլարի նվերը կարելի լինի համարել շարքային նվիրատվություն։
Ուրեմն եւ հարց է առաջանում՝ ինչի դիմաց է այդ նվերները ստացել Երեւանի քաղաքապետարանը եւ ինչու այդքան կարճ հիշողությամբ է գործում, երբ ամիսներ առաջ կարող էր քննադատել նախկիններին հատուկ գործելաոճը, իսկ այսօր ինքն է այդ գործելաոճով շարունակում։ Սա արդեն մի փոքր չափն անց է։
Այստեղ այլեւս չի օգնի Հայկ Մարությանի չքմեղանքը, թե քաղաքացիները ամեն բան գիտեն։ Ինչ գիտեն քաղաքացիները՝ ոչինչ էլ չգիտեն, որովհետեւ ինքը, որպես քաղաքապետ եւ իր ղեկավարած քաղաքային իշխանությունը բավարար թափանցիկ ու հաշվետվողական չէ նույն քաղաքացիների առաջ։ Հետաքրքիր է, թե Մարության Հայկի համար այնքան սիրելի Չեխիայում արդյոք նման գործելաոճը կողջունվեր, թե արդեն իրավապահները գործ հարուցած կլինեին։