Նուբարաշենի խճուղու մոտակայքում ավտովթարի հետ...

Նոյեմբերի 13-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Prado» (վարորդ՝ Վարդան Հ․, ծնված 1991 թ․) և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երկու տուժած հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները ձորից դուրս են բերել երկու քաղաքացու դի, չորս տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։