
Ամերիկահայ գործարար լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը կնպաստի բոլոր գերիների, այդ թվում իր ընկերոջ` Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը:
«Հուսով եմ, որ խաղաղության եղանակի ընթացքին և՛ խաղաղություն, և՛ արդարություն կտիրե»,- նշել է նա:
Աֆեյանն ասել է, որ արդեն 2 տարի է իրենք բավական գործ են տանում և կարողացածի չափ անում են, որ թե՛ այլ երկրների ղեկավարները, թե՛ էստեղի կառավարությունը ուշադրություն դարձնեն։ «Հուսով եմ` կհաջողենք»։