«Նիկոլ Փաշինյանը գործարքի է գնացել էրդողանի հետ, իրականացնում է թուրքական նախապայմանները» ,- այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյաննը։
«Հիմա էլ անցել է՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությանը և, ցավոք սրտի, կա 3-րդ նախապայման և Նիկոլ Փաշինյանը փաստացի իրագործում է՝ ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու քաղաքականութունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է տրանսպորտի գնի բարձրացմանը, Թևանյանը նշեց, որ բոյոկոտը կշարունակվի այնքան, քանի դեռ ավագանու օրակարգ չի մտել իրենց առաջարկած նախագծը, որի օգտին 17 000 քաղաքացի է ստորագրել։ Ըստ այդ որոշման՝ ուղեվարձը լինելու է 100 դրամ, որոշ դեպքերում նաև՝ ավելի ցածր։
Մանրամասն՝ տեսանյութում։