Հայաստանի Հանրապետությաննախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը:
Օրենքովնախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների(նարգիլեի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների ևցանկացած այլ նոր և նորարական ծխախոտային արտադրատեսակների), դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և որոշ դեպքերում նաև նմանակներիվրա:
Պահպանվել են նախկինում գործողօրենքով նախատեսված հիմնական սահմանափակող դրույթները` տարածելով դրանք բոլոր ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:
Հիմնական սահմանափակող դրույթներն են.
Պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանիցարգելվում է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը.
- 18 տարինչլրացածանձանց,
- ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելուևմինչևվճարմանհամարնախատեսվածվայրհասցնելուեղանակով), ինչպես նաև ավտոմատներիկամմեխանիկականսարքավորումներիմիջոցով,
- մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը,
- առանց օրենքով նախատեսված թույլտվության,
- բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմիցհավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ ծխախոտի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ,
- առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային որոշ կազմակերպություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում ևօդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների):
Նաև արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախևմանրածախվաճառքըՀայաստանիՀանրապետությունում:
Վաճառքի կանոնների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
Արգելվում է նաև 18 տարինչլրացածանձանցկողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը: Դրույթի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում`
- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերումևդրանցմուտքերիցուղիղգծով մինչև հինգ մետրհեռավորությանվրա,
- նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերիցուղիղգծով մինչև հինգ մետրհեռավորությանվրա,
- մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
- համայնքի կողմից երեխաներիհամարնախատեսվածխաղահրապարակներումևխաղայինպուրակներում,
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության և մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,
- այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,
- վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ,
- հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ:
Օգտագործումնարգելող կանոնների խախտման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արգելվում ենգովազդի, իրացման (վաճառքի) խթանմանևհովանավորությանբոլորձևերը:
Գովազդի, իրացման (վաճառքի) խթանմանևհովանավորությանարգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների իրականցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
Օգտագործումնարգելող վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում պետք է տեղադրվենօգտագործմանարգելքիևսահմանափակումներիմասինտեղեկատվությունպարունակողցուցանակներ, որի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Նախատեսված որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները տարբեր են:
Օրենքն ուժի մեջ մտնելու պահից երեքամսյա ժամկետումարգելվելու էվաճառքըկամորևէայլեղանակովիրացումը թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հառավորության վրա:
Ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետումարգելվելու է օգտագործումը հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում:
2021 թվականիհունվարի 1-իցարգելվելու է հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների:
Նաև արգելվելու է օգտագործումը`
- hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ),
- աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,
- առևտրիկենտրոններում,
- ցանկացածփակհանրայինայլտարածքներում, ներառյալ՝ ընդհանուրօգտագործմանտարածքները:
2022 թվականի մարտի 15-իցարգելվելու է օգտագործումըհանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներևխոհարարականարտադրանքիպատրաստմանևիրացմանայլօբյեկտներ):
2024 թվականի հունվարի 1-ից արգելվելու էծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ):
«Ծխախոտայինարտադրատեսակներիևդրանցփոխարինիչներիօգտագործմանհետևանքովառողջությանըհասցվողվնասինվազեցմանևկանխարգելմանմասին» ՀՀ օրենքով նախատեսված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և նմանակների շրջանառությանը վերաբերող այլ տեխնիկական կանոնակարգումներ, որոնք ուժի մեջ են մտնում տարբեր ժամանակահատվածներում:
Սույն օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներիօգտագործումն որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:



