
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են 21-ամյա Միհրան Ս.-ի վարած «ՎԱԶ 2107» և 28-ամյա Գոռ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու «ՎԱԶ 2107»-ի միջից դուրս են բերել Սեյրան Մ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վերջինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը:
Հրշեջները «Mercedes»-ի միջից էլ դուրս են բերել Եղիշե Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: